Ներքին 1 ամիս առաջ - 22:00 20-09-2026

Աուտիզմ․ ում է հասանելի աջակցությունը․ կապտուկներ՝ պահված երկար թևքերի տակ

Աուտիզմի ախտորոշված դեպքերի թիվն աշխարհում աճում է տարեցտարի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում աուտիզմի տարածվածությունը գնահատում է 1-ը 127-ից՝ 2021 թվականի տվյալներով։ Հայաստանում նույն թվականի համազգային ուսումնասիրությունը հայտնաբերել է աուտիզմի ախտորոշմամբ 2.3 դեպք՝ 1000 երեխայի հաշվով։ Սակայն և՛ մասնագետները, և՛ ծնողները փաստում են, որ իրական պատկերը դժվար է ստանալ, քանի որ համաբուժարանների մասնագետները գերզբաղված են, և դրա պատճառով չեն կարողանում վաղ ախտորոշում իրականացնել, հեռավոր մարզերում էլ շատ ընտանիքներ ուղղակի չեն խոսում խնդրի մասին՝ մանավանդ, որ մոտերքում խնամքի մասնագիտական կենտրոններ չկան և, փաստացի, աուտիզմով երեխային մասնագետի հետ պարբերական հանդիպումներով ապահովելը վեր է ընտանիքի ուժերից։ Եվ նրանք մնում են մենակ՝ իրենց շարունակաբար խորացող խնդրի հետ։

Այս վավերագրական ֆիլմը մասնագետի ու ծնողի տեսանկյունից է նայում խնդրին, վերհանում այն բաց հարցերը, որ հնարավոր է լուծել միայն պետության համակարգային մոտեցման արդյունքում։

Աուտիզմի տարածվածությունն աճում է շարունակաբար, բայց մասնագիտական գրականությունը գերզգույշ է խոսում պատճառների մասին՝ շրջակա միջավայրի աղտոտում քիմիական տարրերով, ծնողների տարիք, հղիության ընթացք, տեխնոլոգիական միջավայր և այլն։ Այս թեմայով հոդվածների վերջում նշվում է, թե միանշանակ ասել հնարավոր չէ։ Հստակ է մի տվյալ․ թվերն աճում են ամեն հաջորդ հետազոտության ժամանակ։

Աուտիզմն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում, և առավել կարևոր է, որ հանրությունը ճանաչի խնդիրն ու իմանա՝ ո՛ր պարագայում ինչպե՛ս վարվել։ Այս ֆիլմում ներկայացվում է խնդիրների մի մասը միայն․ այստեղ՝ մեզ հետ, բայց իրենց աշխարհում ապրող մարդկանց ու նրանց՝ այս աշխարհին կապող ծնողների ու մասնագետների խնդիրները բազմաթիվ են, ու հաճախ նրանք բացարձակ մենակ են՝ ողբերգականորեն մենակ ու անհուսորեն ուժասպառ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի