Ավելին 5 տարի առաջ - 20:50 10-05-2021

FBR-ը հրապարակել է Նիրվանա խմբի մենակատար Կուրտ Քոբեյնի սպանության գործով գաղտնի պահված թղթապանակը

Կենտրոնական լրատվական ծառայությունը հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBR) հրապարակել է Նիրվանա խմբի մենակատար Կուրտ Քոբեյնի մահվան վերաբերյալ թղթապանակը: Այն ընդհանուր առմամբ 10 էջ է և ներառում է մանրամասներ, որոնք գաղտնի են պահվել, մասնավորապես՝ ՀԴԲ-ի և Քոբեյնի ընկերների միջև նամակագրությունը:

Թղթապանակում երկու նամակի մեջ գրված է, որ Քոբեյնի մահը հետաքննող ոստիկանությունը երբեք լրջորեն չի զբաղվել հետաքննությամբ և չի փորձել կատարվածը դիտարկել որպես սպանություն կամ ինքնասպանություն:

Թղթապանակում առկա մյուս նամակները ՀԴԲ-ից են, որոնք գրված են ի պատասխան և տեղեկություններ են հայտնում հետաքննության մասին: 2003 թվականին գրված մեկ այլ նամակում ասվում է. «Ես հավատում եմ, որ պարոն Քոբեյնի գործում եղել է մեծ անարդարություն: Ես գրում եմ Ձեզ՝ հուսալով Ձեր օգնությունը: Միլոնավոր երկրպագուներ սպասում են նրա մահվան հետ կապված հակասությունների պարզաբանմանը և անհրաժեշտ եզրահանգմանը: Ցավալի է մտածել, որ ԱՄՆ-ում կարելի է հանդուրժել այդպիսի անարդարություն»:

1997 թվականին Meurer Productinons-ը թողարկել է «Չբացահայտված առեղծվածը» վավերագրական ֆիլմը կապված Քոբեյնի մահվան հետ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի