Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 16:00 11-11-2023

Հերոս եղբայրներիս արյամբ պահված հողը գրչի մի խզբզոցով հանձնվեց թշնամուն․ 44-օրյա պատերազմի մասնակից

«2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, ես Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում էի։ Սկզբից սովորականի պես ձայներ լսվեցին, կարծեցի, թե զորավարժություն է կամ էլ՝ որոտ։ Հետո, երբ հասկացա, որ պատերազմ է, փորձեցի զանգահարել ժամկետային զինծառայող եղբորս, չստացվեց։ Մեհմանայի համայնքի ղեկավար Ավագ Մկրտումյանին խնդրեցի ինձ հասցնել Մարտակերտ։ Ճանապարհին ամենուր խուճապահար ամբոխ էր, երեխաներին գրկած մայրեր։ Մի կերպ հասանք Մարտակերտ, բայց եղբորիցս լուր ստանալ չհաջողվեց, փոխարենը, իմացա, որ Մարտակերտի զորամասի հարակից տարածքում միանգամից 31 զինծառայող է զոհվել, սիրտս պայթում էր, չգիտեի անելիքս»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախից բռնի տեղահանված Արտյոմ Աթաբեկյանը։

Արտյոմի խոսքով՝ 4 օր շարունակ գնացել է զինկոմիսարիատ, համոզել, որ իրեն ուղարկեն առաջնագիծ, գոնե այդպես եղբորը կգտներ։ Տեսնելով, որ օրերն անցնում են, իսկ իրեն ոչ ոք չի կանչում, միացել է Բալայանի ջոկատի տղաներին։

«Մոտ մեկ շաբաթ ջոկատի տղաների հետ էի։ Հանկարծ զանգ եղբորիցս, նա ուժասպառ էր, մի կերպ ասաց, որ 6 հոգով ենք մնացել, մյուսները թողել, գնացել են։ Ալեքսեյ Բալայանին խնդրեցի, որ թույլատրի գնամ եղբորս մոտ, սակայն հրամկազմը դեմ էր, ասում էին, որ 2 եղբայր մի ընտանիքից սխալ է նույն դիրքում կռվելը․․․ Աստված մի արասցե․․․ Ես համառորեն պնդեցի ու ստացա համաձայնությունը։ Գիշերով ճանապարհվեցինք, սակայն չհասած դիրքին՝ սկսեցին կրակել, վարորդը շփոթմունքից մտավ ձորը ինչի արդյունքում էլ ողջ մնացինք։ Մնացած ճանապարհը ոտքով գնացի հասա 146-ՄԴ, տղաները մի կերպ էին ոտքի վրա կանգնում, հիշում եմ ու փշաքաղվում, հետո 4 զիվորի բերեցին հազիվ մահից մազապուրծ եղած, ովքեր սխալ հրամանով իջել էին ադրբեջանցիներով շրջապատված տարածքը»,- ասում է Արտյոմը՝ ափսոսանքով խոսելով հրամանատար Հայկ Ստեփանյանի, մինամյոտչիկ Արմենի մասին, որոնց անձնազոհության շնորհիվ Մարտակերտի դիրքերը չճեղքվեցին։

«Մեր կամբատ Գրիգոր Մելոյանը իսկական հրամանատար էր, շատ կցանկանայի մեր հրամանատարների 10% լինեին նրա պես։ Ամեն անգամ մեզ խրախուսում էր, համոզում, որ հաղթանակը մերնա լինելու ու ասում էր՝ տղաներ պիտի մենք մեզ խոստանանք, որ պետք է պահենք ու պահպանենք մեր հայրենիքը։ Այսօր ինքը չի խոսում իր սխրանքների մասին, գուցե դրա համար էլ փառքի դափնիներն ուրիշներն են կրում, բայց ես ողջ պատերազմի ժամանակ որևէ ուրիշ հրամանատարի չտեսա, միայն ինքն էր բոլոր ցուցումներով հանդես գալիս՝ թե՛ ռադիոկապի միջոցով, թե՝ այնպես»,- սրտնեղում է մեր զրուցակիցը, ում խոսքով՝ իր հերոս եղբայրների արյամբ պահված հողը` որոշվեց գրչի մի խզբզոցով հանձնել թշնամուն։

«Նոյեմբերի ինն էր, մարտերը ավելի թեժացան, երեկոյան 08։30- ի կողմերն էր, մութ, բայց երկնակամարը կարմրել էր արդեն․․․ես ու եղբայրս միմյանց խոստացանք՝ եթե մեզ հետ ինչ որ բան պատահի․․․ այդ օրը շատ զոհեր ունեցանք։ Գիշերվա ժամը 01։20-ի կողմերը կտրվեց զենքի ձայնը, իմացանք, որ զինադադար է ստորագրվել։ Մեծ ցավ ապրեցինք, բայց ինչ արած, մնացինք դիրքերում՝ մինչև նոյեմբերի 23-ը։ Երբ հայտնի դարձավ, որ Մարտակերտի որոշ գյուղեր պետք է դատարկվի օրերի ընթացքում, խնդրեցի հրամանատարիս՝ թույլ տա մի քանի օրով իջնել Նոր Հայկաջուր՝ արդեն մի քանի անգամ տեղահանված հորաքրոջս տուն՝ հույս ունենալով մի քանի իրեր փրկել է․․․ փորձեցի այրել տունը, սակայն ձեռքս չպտտվեց, քանի որ շատ հիշողություններ կար այդ տան հետ կապված»։

Արտյոմ Աթաբեկյանը մինչև 2021 թվականը շարունակել է ծառայությունը, սակայն տեսնելով բանակում տիրող ամենաթողությունը, այլևս չի շարունակել։

«Տեսնելով, որ բանակի կարգուկանոնին հետևող չկա, բանակը քանդվում է, գնացի Վարդան Բալայանի մոտ, ով այդ ժամանակ եղել է Արցախի նախագահի մարտական գծով առաջին տեղակալը, ներկայացրեցի մանրամասն։ Պատասխանը հետևյալն էր․

«Գնացեք ձեր գործով զբաղվեք։ Նույն օրն ազատմանս դիմումը գրեցի։ Մեկ շաբաթ անց գնացի Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման, չընդունեց։ Օնլայն տարբերակով հանդիպում խնդրեցի, միանգամից դրական արձագանք ստացա։ Հանդիպեցի, իրավիճակը ներկայացրեցի, ասածիս ոչ մի բացասական անդրադաձ չեղավ, սակայն, հասկացա, որ փափուկ բարձ է գլխիս տակ դնում․․․ Իսկ ամիսներ հետո ունեցանք այն, ինչ ունենք․․․ առանց սիրտ՝ մի ողջ կյանք ապրելու հնարավորություն․․․»»։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ