Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:45 17-05-2024

Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում Կոպենհագենի ժողովրդավարության գագաթաժողովին մասնակցությանն ու դրա դեմ բողոքի ակցիային անդրադարձել է դանիական հեղինակավոր Ekstrabladet պարբերականը։

Լրատվամիջոցը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս այդ գագաթաժողովին հրավիրած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի լուսանկարը։ Ekstrabladet-ը հրապարակմանը կցել է Փաշինյանի և Ռասմուսենի լուսանկարը՝ այն մեկնաբանելով հետևյալ կերպ․ «Ֆոգի վայրենի ընկերը. նա ստախոս է»։



«Մարդու իրավունքները գտնվում են ճնշման տակ, ասում է միջազգային կազմակերպությունը։ Ֆոգը պնդում է, որ աշխատում է բոլորի համար, ովքեր ցանկանում են ժողովրդավարություն տարածել։ Ekstra Bladet-ը գնացել է ժողովրդավարության կոնֆերանսին և տեսել խնդիրներ»,-գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ Դանիայում Նիկոլ Փաշինյանին հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ դիմավորել են ստախոս ու նմանատիպ այլ արտահայտություններով։

Ekstra Bladet-ի լրագրողը զրուցել է ակցիայի մասնակից կանանց՝ Էմմայի ու Անահիտի հետ․

Էմման ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ հակառակն է, քան ժողովրդավարը, նրան քննադատելու համար Հայաստանում ծեծում են ու բանտ նստեցնում։

Նման համաժողովին Փաշինյանի մասնակցությունը նրանք վատ կատակ են որակել, որը ստվեր է գցում միջոցառման վրա։

«Մարդիկ պետք է հասկանան, որ նա չի ներկայացնում հայ ժողովրդի մեծամասնությանը։ Ցավոք, արևմտյան լրատվամիջոցներում դուք չեք կարող կարդալ նրա դեմ բողոքի գործողությունների մասին։ Երեկ Հայաստանում ընկերներիս բռնության են ենթարկել, նրանք դեռ բանտում են։ Նա ստախոս է»,- ասել է Էմման։

Ի դեպ Փաշինյանի ու Ռասմուսենի լուսանկարի տակ նաև մեկնաբանություն կա.

«Ֆոգը և նրա հաճախորդը այս տարվա սկզբին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ: Արդյո՞ք նա մեծ դեմոկրատն է։ ԵՄ-ն և Ֆոգը նրան տեսնում են որպես կամուրջ դեպի արևելք»։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին