Ներքին 2 տարի առաջ - 15:15 16-05-2024

Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Մեղրու քաղաքապետ, Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության անդամ Բագրատ Զաքարյանը երկուսկես տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական էր ներկայացրել։

Զաքարյանի հրաժարականն իրարամերժ մեկնաբանությունների ու քննարկումների պատճառ դարձավ․ կարծիքներ են հնչում, որ այն կապված է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև կենտրոնական իշխանությունների կողմից նախապատրաստվող տարածքային նոր զիջումների հետ։

Oragir.News-ի հետ զրույցում Մեղրու արդեն նախկին քաղաքապետ Բագրատ Զաքարյանը հերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Նա հիշեցրեց, որ Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցության հետ ունեն կոալիցիոն համագործակցության հուշագիր՝ համաձայն որի քաղաքապետի պաշտոնը առաջին երկուսուկես տարին զբաղեցնելու էր ինքը, իսկ հաջորդ երկուսուկես տարին «Ազատական»-ի թեկնածու Խաչատուր Անդրեասյանը։

«Մենք Խաչատուր Անդրեասյանի հետ կոալիցիոն հուշագիր ենք ստորագրել, որի մասին մեր հանրությունը, սրանից երկուսկես տարի առաջ, հրապարակայինորեն տեղեկացվել է։ Երեկ լրացել է իմ կառավարման 2 տարի 6 ամիս ժամկետը, ես էլ մեր քաղաքական պայմանավորվածության արդյունքում տվել եմ իմ հրաժարականը»,- ասաց նա։

Բագրատ Զաքարյանը հայտնեց, որ իրենց «Հանրապետություն» խմբակցությունը պատրաստվում է օրենքով սահմանված կարգով կատարել համայնքի ղեկավարի հաջորդ ընտրությանը։ Նա վստահեցրեց, որ խմբակցությունը ողջ կազմով քվեարկելու է Խաչատուր Անդրեասյանի օգտին, որպեսզի վերջինս հաջորդ երկուսուկես տարին ղեկավարի համայնքը։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ իր հրաժարականը կապված է բացառապես 2021 թվականին ստորագրված կոալիցիոն հուշագրի հետ, ուրիշ որևէ պատճառ դրա հիմքում չկա։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում նման տեղեկությունների տարածումը՝ Բագրատ Զաքարյանը պատասխանեց՝ տեղյակ չէ, թե դրանք ում կողմից են տարածվում։

Զաքարյանը հավելեց, որ «Ազատական» կուսակցության թեկնածու Խաչատուր Անդրեասյանն իր հրաժարականը նույն կերպ կմեկնաբանի։

Հիշեցնենք, որ 2021-ի հոկտեմբերի 17-ին Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններուն անցողիկ շեմը հաղթահարել էին 4 քաղաքական ուժ՝ 6 մանդատով «Հանրապետություն» կուսակցությունը, 5-ով` «Քաղաքացիական պայմանագիրը», 2-ականով` «Ազատականն» ու «Ապրելու երկիրը»: Ընտրություններից օրեր անց՝ նոյեմբերի 3-ին, «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները կոալիցիոն հուշագիր ստորագրեցին, որով քաղաքական ուժերը իշխանությունը բաժանեցին միմյանց միջև։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում