Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:07 25-10-2022

Կյանքի այս փուլն էլ ավատվեց. ինչու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական տվել և ով կփոխարինի նրան

Մեր երկրում ոչինչ այդքան արագ չի փոխվում, ինչքան Երևանի վարչական շրջանների ղեկավարները։ Այս անգամ հերթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանինն էր։

Երեկ վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվայլանը, իր ֆեյսբուքյան էջում ներկայացնելով իր յոթ ամիսների աշխատանքը, գրել էր. «Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ երևանցիներ, այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար։ Գրառման մեջ Կատվալյանը վստահեցրել էր, թե իր ղեկավարման 7 ամիսներին վարչական շրջանում մեծածավալ աշխատանքներ են կատարվել։

Թե որն է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվելու պատճառը, Oragir.news-ը փորձել է պարզել։ Մեր տեղեկություններով՝ պետական ավելի լավ պաշտոն են խոստացել նրան, չնայած նրան, որ համացանցում շրջանառվում են այն ասեկոսեները, որ Կատվայլանի ՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը տարաձայնություններ է առաջացրել իշխանության հետ։



Կապ հաստատեցինք նաև Կատվայանի հետ՝ անդրադառնալով հրաժարականի դիմումին։ Մեզ հետ զրույցում նա ընդամենն ասաց. «Դե կյանքի մի փուլը ավարտվում է և սկսվում է մյուսը»։

Ի վերջո, Oragir.news-ի տեղեկությունների համաձայն՝ Սաշա Կատվալյանին փոխարինելու է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում Արման Բարխուդարյանը, ով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է։

Իսկ հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանում, և արդյոք տեղյակ են նոր թաղապետի թեկնածուի մասին, զրուցեցինք թաղապետարանի աշխատակիցներից մեկի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ շրջանառվող անունների մեջ Բարխուդարյանի անունը ևս կա․ «Շատ տարբեր անուններ են շրջանառվում։ Իմ կարծիքով՝ անկանխատեսելի է։ Անուն որպես էդպիսին շատ չգիտեմ, բայց դրանց մեջ կա նաև Արման Բարխուդարյանի անունը։ Ես արձակուրդում եմ հիմա, ասում էին երեկ՝ Ալեքսանյանի բարեկամներից կարող է լինել։ Բոլորը շունչները պահած սպասում են, ղեկավարի փոփոխությունը հասարակ աշխատողի համար մեծ սթրես է»։

Հիշեցնենք, որ Սաշա Կատվալյանը մինչև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին անցնելը եղել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը։

Իսկ թե ինչով է պայամանավորված վարչական շրջանների ղեկավարների այդքան արագ փոփոխությունը, Oragir.news-ը դրան ավելի վաղ անդրադարձել էր։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին