Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:00 25-12-2023

Ինչու է հրաժարական տվել Արցախի նախագահի խորհրդականը, ով հայտարարել էր ԱՀ լուծարման չեղարկման մասին

Օրեր առաջ ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը «Ազատության»-ը հարցազրուց էր տվել, որտեղ պնդեց, որ Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, ինչի համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ պետական պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով։

Հարցադրմանը՝ արդյո՞ք իրավական տեսանկյունից այս մեկնաբանությունը խնդրահույց չէ, ի վերջո, ԼՂ նախագահի կողմից չկա նոր հրամանագիր իր նախկին հրամանագիրը չեղարկելու մասին, վերջինս պատասխանել է. «Նման որոշումը քանի որ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, և դրանից հետո շարունակել է արդեն հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024թ., 2025թ. լինելու է, որովհետև Արցախի Հանրապետությունը լուծարվում է միայն ժողովրդի հանրաքվեով, և որևիցե անձ, նույնիսկ՝ նախագահը, նման լիազորություններ և իրավունքներ չունի, որպեսզի լուծարի հանրապետություն»:

Հարցազրույցից ժամեր անց՝ Վլադիմիր Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց, որ այլևս չի կատարում ԼՂ նախագահի խորհրդականի պարտականությունները:

Oragir.News-ն այսօր կապ է հաստատել Վլադիմիր Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչի՞ հետ է կապված նման քայլը, արդյո՞ք, դա տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների՝ ԱՀ նախագահի և անձամբ իր դեմ՝ ճնշումների ներքո։ Վլադիմիր Գրիգորյանի խոսքով՝ հրաժարականի համար պատճառ է հանդիսացել այն փաստը, որ իր կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների՝ տարբեր մեկնաբանություններ՝ արցախցիների հանդեպ՝ ոչ միայն շարքային քաղաքացիների կողմից, այլև՝ ՀՀ բարձրաստիճան իշխանավորների :

«Ստեղծվեց այնպիսի աղմուկ, որ անգամ ՀՀ իշխանությունների կողմից խոսք գնաց Արցախի կառավարության պարտքի չեղարկման, ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգների հետ կապված»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Վլադիմիր Գրիգորյանը, ում խոսքով՝ հենց դա էր պատճառը, որ նման որոշուն կայացրեց, քանի որ իր համար պաշտոնի պահպանումն ինքնանպատակ չի եղել։

«Եթե մի նժարի վրա դրվեց արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրն ու կառավարության պարտավորություններն ու պարտքերը, և ամենակարևորը, որ այդ ողջ աղմուկն արվեց հրապարակային, ինձ այլ բան չէր մնում անել»,- նշեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը