Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:45 28-09-2023

Արցախի Հանրապետության լուծարման հրամանն ապօրինի է և իրավական ուժ չի կարող ունենալ․ Չալաբյան

Հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ։ Քանի որ այն արվել է ուժի պարտադրանքով, մեր բազմահազար հայրենակիցների կյանքին անմիջական մահացու սպառնալիքի պայմաններում, այն այդքանով իսկ ապօրինի է և իրավական ուժ չի կարող ունենալ։

Համապատասխանաբար, ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգնման համար, եթե նույնիսկ դա տասնամյակներ տևի։ Աստված պահապան Արցախին և նրա հերոսական ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը