Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 11-06-2025

Աննա Հակոբյանը ճիշտ կանի թուրքական փիլիսոփայություն սովորի․ հարցում

Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը գնում 2 տարով գնում Չինաստան սովորելու։ Ինչի՞ն է պետք նրան ուսումնասիրել չինական փիլիսոփայություն»։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ պատասխանել, որոշներն էլ ասացին, որ Աննա Հակոբյանն անկանխատեսելի է։

«Չեմ կարա ասեմ։ Չգիտեմ Աննա Հակոբյանն ավելի ճիշտ կլինի թուրքական սովորի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իրենք անկախատեսելի մարդիկ են։ «Աննա Հակոբյանին ճիշտ կլինի էդ հարցերն ուղղեք, որովհետև անկանխատեսելի մարդիկ են դրանք։ Հայաստանը նախևառաջ պետք ա վարչապետ ունենա, վարչապետի կինն էլ պիտի վարչապետի կին լինի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա պարզապես խաղեր է։ «Չեմ հավատում ես դրան, էդ պարզապես խաղեր ա, զբաղացնում են մեզ անտեղի տեղը»,- ասաց նա։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ Աննա Հակոբյանն անում է այն, ինչ ցանկանում է։ «Ինչ ուզում ա, դա էլ անում ա։ Բայց դուք վստահ եք, որ դրա համար ա գնում»,- նշեց նա։

«Աննա Հակոբյանն ա, ինչ իմանաս ինչ ա մոգոնել»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին