Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Լիլիթ Ս․-ն իր վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու շպրտել, այնուհետև գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Երևանի բնակիչ 44-ամյա Անահիտ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: