Ներքին 1 ամիս առաջ - 09:49 20-09-2026

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Մելինե Խ.-ի վարած «BMW» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 76-ամյա Սոկրատ Ի.-ի վարած «Mitsubishi Chariot» մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Օհան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին և ճանապարհային նշաններին, կոտրել դրանք ու շպրտել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները