Ներքին Միտք 1 ամիս առաջ - 22:10 16-09-2026

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. քաղաքագետ

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

««Գազի թանկացումը կարող է բերել B տիպի ռիսկ՝ տնտեսության անկման հետ կապված։ Բայց, մեր տեսանկյունից, ինքը X տիպի սցենար է՝ այն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում»,- երեկ ասուլիսում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով գազի հնարավոր թանկացման հետևանքներին։

ԿԲ նախագահը գազի թանկացումը դիտարկում է ոչ միայն որպես գնաճի, այլև տնտեսական անկման և սովորական ռիսկային սցենարներից դուրս իրավիճակի պատճառ։

Երբ ես կամ ընդդիմադիր այլ գործիչներ խոսում ենք նման հետևանքների մասին, ՔՊ ներկայացուցիչները հաճախ խուսափում են բովանդակային բանավեճից՝ փոխարենը մեզ վերագրելով «ռուսաստրուկներ» պիտակը։

Այժմ նույն խնդրի մասին, ավելի կոշտ ձևակերպմամբ, խոսում է ԿԲ նախագահը։
Նրա հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում։

Նախ՝ ռուսական գազի ներկայիս գինն ու մատակարարման պայմանները Հայաստանի տնտեսական կայունության համակարգային գործոններից են։

Երկրորդ՝ այլընտրանքը չի կարող ձևակերպվել քաղաքական կարգախոսներով․ այն պետք է լինի տեխնիկապես հասանելի, գնային առումով մրցունակ և բավարար ծավալով։

Խնդիրը՝ Ռուսաստանին համակրելու կամ ատելու պարզունակ քարոզչական տիրույթում չէ. առաջնային պետք է համարվի Հայաստանի տնտեսական մրցունակության և էներգետիկ անվտանգության ապահովումը։

Արտաքին տնտեսական կամ ռազմավարական կապերը կարելի է վերանայել, սակայն դրա գինը պետք է նախապես հաշվարկվի և ազնվորեն ներկայացվի հասարակությանը։

Սա պետք է լինի ցանկացած պատասխանատու կառավարության վարքագիծը:
Ի վերջո, գեղեցիկ կարգախոսներով բնակարանները չեն ջեռուցում, չեն աշխատեցնում գործարանները և չեն նվազեցնում արտադրանքի ինքնարժեքը։

Եթե ԿԲ նախագահը գազի թանկացման հետևանքները բնութագրում է անգամ «ապոկալիպտիկ» բառով, իշխանությունը պետք է հստակ պատասխանի՝ եթե փոխվեն ռուսական գազի գինն ու մատակարարման պայմանները, ո՞րն է Հայաստանի իրական այլընտրանքը, որքա՞ն է այն արժենալու և ո՞վ է վճարելու այդ քաղաքականության տնտեսական գինը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել