Ներքին Միտք 1 ամիս առաջ - 10:32 11-09-2026

Որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել և ոչնչացնել Երևանի ճարտարապետական ինքնությունը

Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը.

Լավ, դեռ որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել։

Մոլորեցնել նման շռայլ, ականջահաճո բառերով
(գովազդային ռոլիկներով) և զուգահեռաբար ոչնչացնել Երևանի, ու հատկապես Կենտրոնի ճարտարապետական ինքնությունը։

Եթե դուք, ցավոք, գտել եք այնպիսի մարդկանց, որոնք հանուն փողի պատրաստ են աչք փակել պատմական Երևանի ոչնչացման վրա, ապա ես չեմ պատրաստվում։

Ո՞նց կարելի է գեղեցիկ, արժեքավոր, #ՔաղաքայինՄիջավայրին հարմար Նման Կարևոր շենքը քանդել, փոխարենը կառուցել հերթական անդեմ բարձրահարկը։

Թումանյան փողոցը Երևանի կենտրոնի այն հատվածներից է, որտեղ դեռևս պահպանվել են քաղաքային հիշողության շերտերը, միջավայրը, մասշտաբը, այն պարզապես ճարտարապետական հորինվածք չէ, այլ երևանյան կյանքի զարկերակներից մեկն է, ինչ-որ մի քաղցր հիշողություն է՝ իր բոլոր առումներով։

Իսկ Ալավերդյան թաղը (Հանրապետության փողոց) կենտրոնի այն եզակի հատվածներից է, որը պահպանել է իր թաղային յուրօրինակությունը, ինքնապիպությունը և շատ ռիսկային է բարձրահարկների ներմուծումը արդեն ձևավորված ու սիրված միջավայր:

Բացի այդ, ինչ-ինչ հաշվարկների արդյունքում քանդման դատապարտված զարմանալիորեն եվրոպական արտաքինով ֆանտաստիկ շենքը՝ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի գործերից է: Թվում է թե, այս հանգամանքն ինքնին պետք է կանխարգելեր շենքի նկատմամբ որևէ ոտնձգություն: Ամենևին՝ ոչ:

Օպերայի դիմաց կառուցվեց Հյուսիսային մոնստրը (Հյուսիսային պողոտա, շ. 1), Աբովյան-Թումանյան խաչմերուկին՝ (շենք 9) աղավաղելով Ճարտարապետներ Հալաբյան- Քոչար - Մազմանյանի միջազգային մրցույթներ հաղթած կառույցը ու դառնալով ինչ-որ անդեմ շինություն։

Ոչնչացվեց Սարյանի վրա Էդվարդ Սարապյանի՝ Երևանի մյուս գլխավոր ճարտարապետի հեղինակած ինքնատիպ Հայփոստի շենքը (Սարյան փ., շ. 22), Պոլիտեխնիկի Թամանայանական շենքի (քիմիական ֆակուլտետ,Տերյան փ., 105) կողքին աճեց միջավայրին անհամաչափ մի գիգանտ (Կեմպինսկի)։

Հիմա էլ սա։
Երևանի պատմական կենտրոնում նման յուրաքանչյուր միջամտություն պարզապես մեկ շենքի կորուստ չէ։ Դա քաղաքի, փողոցի խեղում է, հիշողության ոչնչացում։

Անհագություն, ագահություն, անպատասխանատվություն։ Ուրիշ բառեր դժվար է գտնել։
Իսկ քաղաքային իշխանությունները քաղաքի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն աշխատանքի իմիտացիա են մեզ հրամցնում։

Ամենազարմանալին այն է, որ ո՛չ Ավագանու նիստում, ո՛չ Խորհրդարանում, կամ թեկուզ մեկ պատգամավոր չի բարձրացնում այս շենքի պահպանության հարցը, առարկություն չի հայտնում, հարց չի ուղղում վարչապետին:

Քանի՞ շենք դեռ պետք է քանդենք, քանի՞ փողոցի դիմագիծ պետք է աղավաղեք մինչև` հասկանք, որ Երևանի ինքնությունը վերականգնվող ռեսուրս չէ։
Կարևորը «Էրեբունի-Երևան» օրհներգի տակ կանգնեք՝ ձիգ։

Երևան դարձած իմ հաջող գործարք!!!
Եթե կուզեք, Լոլա Դոլուխանյանի՝ Աստված առողջություն և երկար կյանք տա հարգարժան գիտնական տիկնոջը այս կարևոր գիրքը տամ կարդացեք տղերք, կարող ա վերջապես մի բան փոխվի կամ արթնանա մեջներդ #Երևանցիություն ու էս մեր քաղաքի համար Պատասխանատվություն

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան