Ներքին 2 ամիս առաջ - 09:41 28-08-2026

Մտահոգվելու առիթ չունեմ. ԱԱԾ նախկին տնօրենի արձագանքը Փաշինյանի մեղադրանքներին

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Հանբարձումյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ասուլիսում արված հայտարարությանը։

-Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործին, նշել է, որ չի կարող 8 տարի ձգվել քրեական գործը։

Այս շրջանակում նաև անդրադարձել է Ձեզ. «Գուցե փողե՞ր եք վերցրել, կամ մտածում եք՝ ձեր հետևից չե՞նք գա»։ Հնարավո՞ր եք համարում, որ Ձեր հանդեպ ևս գործ հարուցվի։

Հարյուր տոկոսով համակարծիք եմ վարչապետի հետ՝ քրեական գործը չի կարող քննվել ութ տարի անընդմեջ, հատկապես՝ տնտեսական, գույքային բնույթի գործերը, երբ առկա են փաստաղթային հիմքեր:
Քրեական գործերի նախաքննության ժամկետները սահմանված են օրենքով, և դրանք չեն կարող երկարաձգվել՝ անհիմն ու կամայական:

Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել՝ քննիչի մոտ գործը քննելիս կալանքը տրվում է դատավորի կողմից, և որևէ մեկը չպետք է կալանավորվի, եթե 8 տարի շարունակ բարեխիղճ ձևով մասնակցել է նախաքննությանը, այսինքն՝ չկան նոր հիմքեր: Սա աքսիոմ է՝ առանց լրացուցիչ մեկնաբանության: Ի վերջո մենք կարծում ենք, որ ապրում ենք ազատ ու իրավական երկրում, հակառակ պարագայում, որն էր 2018 թվականի իմաստը...

Ինչ վերաբերում է իմ նկատմամբ հնարավոր քրեական հետապնդմանը, ես հավատացել եմ 2018 թվականին, համոզված եմ եղել, որ իսկապես փոփոխություններ են պետք մեր Հայրենիքին, դրա համար էլ նվիրումով աշխատել եմ:

Իմ գնահատմամբ, առնչվելով տասնյակ միլիարդավոր դրամ վերականգնման գործարքների հետ, թույլ չեմ տվել կոռուպցիոն ռիսկեր, նույնը վերաբերելի է նաև մինչ այդ ծառայությանս, հետևաբար՝ մտահոգվելու առիթ չունեմ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները