Մհեր Բաղդասարյանի «Tête-à-tête» հաղորդման հերթական հյուրն է դարձել սիրված երգչուհի Նարե Գևորգյանը։ Անկեղծ ու բաց զրույցի ընթացքում երգչուհին առաջին անգամ բացահայտել է իր անձնական կյանքի մանրամասները ու խոսել նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո մասին։
Խոսելով իր նախկին պրոդյուսեր Արմանի և իրենց հարաբերությունների մասին՝ Նարեն անկեղծացել է, որ իրենց կապը շատ ավելին է եղել, քան պարզապես աշխատանքայինը.
«Մենք գրեթե նշանադրված ենք եղել իմ նախկին պրոդյուսերի հետ. նա սկզբում նախ սեր խոստովանեց ինձ, հետո արդեն նոր դարձավ իմ պրոդյուսերը, քանի որ միշտ իմ կողքին էր»,- պատմել է երգչուհին։
Նարե Գևորգյանի խոսքով՝ բաժանման հիմնական պատճառներից մեկը եղել է խանդը, որն ազդել է իր գործունեության վրա, սակայն նրանք կարողացել են խաղաղությամբ ավարտել հարաբերությունները.
«Ոչ մի արտասովոր պատմություն էդտեղ չկա, պարզապես ցանկացած հայ տղամարդու խանդ ազդում է երգչուհու գործունեության վրա։ Արմանը միշտ իմ կողքին է եղել, փորձել է ինձ օգնել ամեն հարցում, և այդ չեղած պայմաններում մենք նկարահանել ենք լավ տեսահոլովակներ։ Մենք իրար միշտ լավ ենք հասկացել և հասկանալով էլ եկել ենք այն գիտակցմանը, որ մեր միջև զգացմունքն այլևս չկա»,- նշել է երգչուհին։
Երգչուհին ընդգծել է, որ այժմ պահպանում են շատ ջերմ ու քաղաքակիրթ հարաբերություններ, տեսնելիս ողջագուրվում են և իրար ամենալավն են մաղթում։ Նա նաև իր անսահման շնորհակալությունն է հայտնել Արմանին՝ իր երգչային կարիերայում ունեցած մեծ ներդրման համար։