«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին իշխանական օղակներից հասած տեղեկությունների համաձայն՝ ՌՈ պետի ազատումից բացի, այլ պաշտոնյաներ ևս կլքեն համակարգը։
Պաշտոնից ազատման դիմում գրեց ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը, որը ԱԺ շարքային պատգամավոր դարձած Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազատումները այսքանով չեն սահմանափակվելու։ Ով կլինի հաջորդը՝ առաջիկայում»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռացումը իշխանական շրջանակներում բավական լարված իրավիճակ է ստեղծել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգորյանը պաշտոնից հեռացել է վիրավորված և նեղացած։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանի՝ նոր պաշտոնում նշանակվելու մասին իշխանական շրջանակներում նախապես որևէ տեղեկություն չի եղել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի փոքր որդին` Զարեհը, օրեր առաջ ավարտել է զինվորական ծառայությունը և վերադարձել տուն: Մեզ պատմեցին, որ Ղազարյաններն այդ կապակցությամբ մեծ խնջույք են կազմակերպել Իջևանում, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը:
Մասնակցել են նաև Հայկ և Վահե Ղալումյանները: Խնջույքը տեղի է ունեցել Իջևանի ռեստորաններից մեկում»։