Ուղիղ եթեր
Մամուլ 2 ամիս առաջ - 08:25 17-03-2026

3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցում հերթական կադրային փոփոխությունն է արձանագրվել։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել է, որ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։

Հայրապետական տնօրինությամբ Մակար եպիսկոպոս Հակոբյանը՝ Սյունյաց թեմի առաջնորդը, համատեղության կարգով նշանակվել է Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի անունը տարիներ շարունակ հայտնվել է մամուլի հրապարակումների կենտրոնում նաև տնտեսական գործունեության թեմայով։ Մասնավորապես, տարբեր հրապարակումների համաձայն՝ Վայոց ձորի մարզում գործող մի քանի փոքր հիդրոէլեկտրակայաններ կապվում են նրա անվան հետ։

Հերմոն համայնքի ղեկավար Գայ Օհանյանը դեռ տարիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ գյուղի տարածքում գործող ոչ թե երկու, այլ երեք փոքր ՀԷԿ-երը պատկանում են Սրբազանին։

Բացի այդ, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը վերջին ամիսներին հայտնի էր նաև իր հրապարակային դիրքորոշումներով։ Նա այն տասը հոգևորականների թվում էր, որոնք Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբվելով պահանջում էին Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։

Փաստորեն, այսօր իրավիճակը փոխվել է․ կաթողիկոսի հրաժարականը պահանջած սրբազանը այս անգամ ինքն է հրաժարվել իր եկեղեցական բարձր պաշտոնից՝ դիմելով հանգստի անցնելու համար։

Թե ինչն է իրականում կանգնած այս որոշման հետևում՝ պարզ կդառնա առաջիկայում։ Սակայն ակնհայտ է, որ Վայոց ձորի թեմում տեղի ունեցած փոփոխությունը նոր քննարկումների առիթ է տվել եկեղեցական և հանրային շրջանակներում»։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան