Ներքին 1 ամիս առաջ - 20:00 13-08-2026

Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«2027 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ կմտնի ռիելթորական գործունեության մասին օրենքը, և անշարժ գույքի ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Կեղծ հայտարարությունները կվերանան։ Ցանկացած վաճառքի հայտարարություն՝ լինի սեփականատիրոջ, թե ռիելթորի կողմից, նախ պետք է հաստատվի կադաստրի միասնական հարթակում և ստանա «ստուգված է» տարբերանշան ու միայն նոր հրապարակվի»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ ներկայացնելով թե ինչ փոփոխություններ են սպասվում Անշարժ գույքի ոլորտում, ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Ռուստամ Գրիգորյանը։

«Ռիելթորը չի կարող աշխատել առանց պայմանագրի, չի կարող տեղադրել հայտարարություն և սպասարկել գնորդներին։ Սա կպաշտպանի և՛ ռիելթորի, և՛ հաճախորդի իրավունքները»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ օրենքի փոփոխության դեպքում կվերանան նաև կրկնվող հայտարարությունները։ Բացի այդ՝ մասնագիտական ռիելթորները պետք է անցնեն համապատասխան որակավորում, ինչի համար անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն։

«Նոր կարգավորումները վերջ կդնեն անօրինական միջնորդություններին և կպաշտպանեն գործարքի բոլոր կողմերին»,- վստահեցրեց Ռուստամ Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ կներդրվեն էսքրոու հաշիվներ անշարժ գույքի կառավարիչների համար։

Նրա խսքով՝ այս փոփոխությունները միտված են շուկան դարձնելու ավելի թափանցիկ, պրոֆեսիոնալ և կանխատեսելի՝ ի շահ թե՛ հաճախորդների, թե՛ ռիելթորների։

Անդրադառնալով քաղաքացիների այն մտահոգություններին, թե լիցենզավորումը կբերի ծառայությունների թանկացման, և արդյոք պե՞տք է վերահսկվեն տանտերերի առաջարկած բարձր գները, անշարժ գույքի մասնագետն ասաց. «Իրականում կա հակառակ միտումը. շուկայական առողջ մրցակցությունը կարող է ստիպել, որ ծառայությունների որակը բարձրանա, իսկ գները դառնան ավելի ճկուն։ Այստեղ գործում են բոլորովին այլ մեխանիզմներ, և նոր կարգավորումները, ըստ էության, կապ չունեն ծառայությունների սակագների թանկացման հետ»,- ասաց Ռուստամ Գրիգորյանը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը