Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:32 07-05-2024

Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան

Չէի կամենա անդրադառնալ թուրքական քարոզչությանը ներդաշնակ՝ Հայոց Եկեղեցու հասցեին հնչող անհեթեթ հարցադրումներին ու կեղծիքներին, բայց այս մեկն առանձնացնեմ. «Իսկ ո՞ւր էր Հայ Եկեղեցին պատերազմի օրերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Հարց ձևակերպողները հրաշալի տեղյակ են, որ բոլոր եկեղեցականները այդ օրերին ներգրավված են եղել կա՛մ բուն ռազմական գործողություններին, ինչի արդյունքում այդ փոքրաթիվ համայնքը տվել է զոհեր, կա՛մ եղել են կռվող զինվորի կողքին՝ կատարելով իրենց հոգևոր պարտքը:

Եվ քանի որ, հասկանալի պատճառներով, հատկապես՝ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին եք թիրախավորել, վստահաբար գիտեք, որ հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին, ձգտելով բարձր պահել նրանց աննահանջ ոգին:

Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայ Եկեղեցին կազմակերպել և իրականացրել է սոցիալական աջակցության մեծածավալ գործունեություն, ինչի մասին անգամ խոսելը հարիր չի համարվել:

Առայժմ՝ այսքանը:

Հ.Գ. Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է ...»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը