Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 19:24 13-08-2026

Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի

Հակառակ հայկական կողմի պնդումներին, մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ, հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները։

«Այս հարցի շուրջ ո՛չ իրական փոխըմբռնում կա, ո՛չ էլ ընդհանուր լեզու։ Մենք բացահայտ և հստակորեն մեր կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին։

Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Հետևաբար, այս նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն, եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ամերիկյան զինված ուժերին, Իրանը պահպանում է հակահարված տալու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։

Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահները անկախ կերպով հսկեին իրանա-հայաստանյան սահմանը և դրանով անցնող երթուղիները»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը