Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 16:03 14-05-2022

Մենք ներողություն խնդրելուց երբեք չենք խուսափել, բայց մենք մեր ժողովրդին երբեք չենք դավաճանել․ Իշխան Սաղաթելյան

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։

Oragir.news-ը նկատեց, որ քաղաքացիները չեն մասնակցում բողոքի ակցիաներին՝ պատճառաբանելով, որ այստեղ հավաքված են նախկինները՝ նկատի ունենալով նաև Դաշնակցությանը։ Մեր այն հարցին, թե նա՝ որպես դաշնակցական, արե՞լ է մի բան, որի համար պետք է ներողություն խնդրի, Սաղաթեյլանը պատասխանեց․ «Առհասարակ այն բոլոր բացթողումներն ու թերությունները, անարդարությունները մեր երկրում անցնող երեսուն տարում տեղի են ունեցել․ մենք այդ ամեն ինչի համար ունենք մեր պատասխանատվության բաժինը։ Մենք երբեք ներղություն խնդրելուց կամ պատասխանատվությունից խուսափող չենք։ Խնդիրն այն է, որ մենք երբեք մեր ժողովրդին չենք դավաճանել, երբեք մեր հայրենիքի պաշտպանության, անվտանգության կամ հայրենիքի համար պայքարում հետքայլ չենք արել։ Թերություններ և բացթողումներ, իհարկե, ունեցել ենք, բայց ոչ ոք մեզ չի կարող մեղադրել երկիրը թալանելու կամ ուրիշ չգիտեմ ինչի մեջ։ Շատ հստակ եմ ասում և ուղիղ։ Մեր մեջ եղել է պաշտոնյա, ով իր գործունեության ընթացքում ունեցել է սխալներ, հետևաբար հաջորդ անգամ նման մարդիկ չեն լինելու իշխանության։ Բայց մենք երբեք մեր ժողովրդին չենք դավաճանել, երբեք մեր ժողովրդի շահերի դեմ որևէ քայլ չենք արել, մեր ժողովրդի ու պետության համար կյանք ենք տվել և՛ առաջին պատերազմում, և՛ երկրորդ պատերազմում, և՛ երրորդ պատերազմում։ Ակնհայտ է դաշնակցության գործունեությունը բոլորիդ համար։ Մենք ամեն ինչ արել ենք սփյուռքը համախմբելու, մեր պայքարը ամբողջ աշխարհում արդյունավետ իրականացնելու համար։ Մենք անմնացորդ նվիրված ենք եղել մեր երկրին ու ժողովրդին։ Թերություններ շատ ենք ունեցել, բայց երբեք ժողովրդի և պետության շահերի դեմ դավաճանական քայլ չենք արել, որի համար ես այստեղից պետք է ամաչեմ կամ դրա համար ներողություն խնդրեմ։ Բայց բացթողումների, այդ թվում նաև Նիկոլի իշխանության գալու, երկրի այս իրավիճակի, վերջին չորս տարիների համար ես ներողություն եմ խնդրում, որովհետև որպես ընդիմություն՝ չենք կարողացել կանխել այդ ամենը և ավելի շուտ հեռացնել նրան։ Իսկ ինչ վերաբերում է հնին, նախկինին․ մեզանից հին չկա։ Այս իմաստով մենք հպարտ ենք մեր կենսագրությամբ, մեր անցած 132 տարվա կազմակերպված գաղափարներով»։

Անդրադառնալով օրեր առաջ նշած 250 հոգանոց ցուցակում երկրորդ և երրորդ նախագահների տեղ գտնելուն՝ Սաղաթելյանը ասաց. «Առհասարակ մենք մեր ողջ պոտենցիալը պետք է օգտագործենք։ Ով ինչ դերակատարություն կունենա, դա կյանքն ու ժամանակը ցույց կտան։ Սրանց հեռացնելուց հետո պետք է ստեղծվի լավագույն բանակցողների խումբը, ովքեր ունեն փորձ, գիտելիք, և տիրապետում են ղարաբաղյան հարցի ողջ էությանը։ Հիմա և՛ նախագահները, և՛ նախարարները, և՛ պաշտպանության նախարարները երկար ճանապարներ անցած, փորձառություն ունեցած, հաղթած մարդիկ են։ Բոլորի պոտենցիալը ինչ-որ ձևով պետք է օգտագործվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր