Ներքին 1 ամիս առաջ - 09:30 13-08-2026

ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն անվտանգային սպառնալիքներ է պարունակում

Իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Վերջինս նշել է, որ եթե Իրանը դեմ է Պարսից ծոցում ամերիկյան ներկայությանը, ապա դա նշանակում է, որ դեմ է նաև ԱՄՆ-ի ներկայությանը Հարավային Կովկասում։ Ըստ այդմ՝ նախագիծն իր ձևաչափի շրջանակներում Իրանի դեմ սպառնալիք է դիտվում։

Կարծում եմ՝ այս թեման Իրանում կրկին քննարկման առարկա է դարձել վերջին շրջանում՝ դրա իրագործման թեմայի ակտիվացման և, մասնավորապես, ամերիկյան պատվիրակությունների ակտիվության ֆոնին։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում այս նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար։

Առնվազն որոշ ազդեցիկ իրանական շրջանակներ TRIPP-ը դիտարկում են ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նախագիծ և դրանից բխող եզրահանգումներ անում», - նշել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը