Ներքին 1 ամիս առաջ - 10:14 12-08-2026

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջան՝ Ղափանցյան, Քանաքեռ ՀԷԿ, Գրիբոյեդովի, Արղության, Գր.Արծրունու, Լ.Խեչոյան, Դավիթ Հովհաննեսի, Ռ.Սևակի, Ռիգայի, Հ.Թամրազյան, Ս.Չիլոյան, Մ.Մարգարյան, Հր. Քոչար փողոցների, Վ.Փափազյան 12, 14, 15, 16, 17, 22, 24 շենքերի՝ իրենց կոտորակներով, Վ.Վաղարշյան 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 26 շենքերի՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10-27 շենքերի՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 29-34 շենքերի, Վ.Առաջին Վեհափառի 8, 10, 12 շենքերի, Վրացական 2-10 շենքերի՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-24 շենքերի՝ իրենց կոտորակներով, և մասնավոր տնատիրությունների, Կոմիտասի պողոտա 7-50 շենքերի՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան 24-33 շենքերի՝ իրենց կոտորակներով, Սունդուկյան 19-29 շենքերի, Ա.Խաչատրյան 1, Մալխասյանց, Մամիկոնյանց, Հ.Էմինի նրբանցքների.

Կենտրոն վարչական շրջան՝ Հերացու, Գետառի, Այգեստանի 9-11 փողոցների, Մյասնիկյան պողոտայի 1-4 համարների, Աբովյան 54-56 համարների, Տ.Մեծի 12-80 համարների և նրբանցքների, Նար Դոսի 1-40 համարների և նրբանցքների, Չարենցի 1 նրբանցքի, Քրիստափորի 1-110 համարների, Ծխախոտագործների 1-65 համարների, Զավարյան փողոցի և նրբանցքի, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի և 1-ին համալսարանական հիվանդանոցի.
Էրեբունի վարչական շրջան՝ Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցի և նրբանցքների, Գլինկայի, Օստրովսկու, Բուռնազյան, Միչուրինի, Գրիգոր և Սարգիս Գուրզադյաններ, Սասունցի Դավիթ, Ծատուրյան, Սուվորովի, Երկաթգծի փողոցների, Աճեմյան փողոցի և նրբանցքների, Խորենացու 28-236 համարների և 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, Մուրացան 1-36, Լոռիս Մելիքյան 1-30, Չեռնիշևսկու 1-30 համարների.
Կոտայքի մարզի՝ Գետամեջ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար