Ներքին 2 տարի առաջ - 15:50 01-05-2024

Լոռու մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Վանաձոր քաղաքի՝ Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածննդի, Լեռնային փողոցների, Տավրոս 1-22 փողոցների՝ իրենց նրբանցքներով եւ փակուղիներով, Ուկրշին տնակային ավանի, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1-ին և 2-րդ փողոցների՝ իրենց փակուղիներով, Տավրոս - Սարի թաղամասի, Փարաջանովի, Վերածննդի փողոցների, Շիրակի և Տաշիրի խճուղիների, Տարոն 1, 2, 3, 4 թաղամասերի, Բելառուսների, Մինէներգոյի, Ածխահատների, Կանակայի, Սեբաստիայի, Միջին Մեքենաշինականի, Քոթեջային թաղամասերի, Տիգրանյան, Քիմիկների 1-ին և 2-րդ փողոցների, Ֆիդայինների փող. 1-43 /կենտ/, 2-62/զույգ/, 78ա անհատական տնատիրությունների, Լանջային փողոցի անհատական տնատիրություների, Շիրակացի փող. 4ա, 11, 13 անհատական տնատիրությունների և նրբանցքի, Պռոշյան, Մարգարյան փողոցների և իրենց նրբանցքի, Նալբանդյան 2-րդ նրբանցքի, թիվ 12 դպրոցի, Լեռնապատ, Դարպասի գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան