Արտաքին 1 ամիս առաջ - 12:18 05-08-2026

Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը լուրջ սահմանափակումներ է մտցնում երկրից հեռացած և Ռուսաստանում հետապնդվող քաղաքացիների նկատմամբ։

Ինչպես հաղորդում է BBC-ն, նոր իրավական ակտը վերաբերում է արտերկրում գտնվող այն անձանց, ովքեր խուսափում են Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված պատժից կամ անտեսում են քաղաքական բնույթի մի շարք հոդվածներով սահմանված վարչական տուգանքները։

Նոր օրենքի համաձայն՝ նման արտագաղթողների բանկային հաշիվները կսառեցվեն, նրանց կարգելվի գործարքներ իրականացնել լիազորագրով, oգտվել էլեկտրոնային ստորագրություններից, վարկեր ստանալ, ինչպես նաև հեռակա մուտք գործել պետական ծառայությունների համակարգ։

Բացի այդ, նրանք զրկվում են գրեթե բոլոր հյուպատոսական ծառայություններից, այդ թվոմ՝ նոր անձնագիր ստանալու, ամուսնություն գրանցելու կամ անունը փոխելու հնարավորությունից, ինչն իրավաբանները որակում են որպես քաղաքացիությունից փաստացի զրկում։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից