Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 11:07 05-08-2026

Դժվար թե Ագնեսան չիմանա՝ իրականում ինչ խորքային խնդիր կա Ծառուկյանի բիզնեսի հետ․ Սահակյան

Ագնեսա Խամոյանը Աժ ամբիոնից ասում ա, թե Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների կառավարումը ձեռքից առնում են, որ «Արարատ» անունը հանեն դրանց անվանումներից։ Սա տիտղոսակիր ընդդիմության համակարգային կարևոր կլինիկական սխալներից մեկի վկայությունն ա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։

«Դժվար թե Ագնեսան չիմանա՝ իրականում ինչ խորքային խնդիր կա Ծառուկյանի բիզնեսի հետ ու նրա «կուլակաթափությունը» ինչ հետևանքների կարող ա հանգեցնել։ Բայց դրա մասին խոսելու փոխարեն «քաղաքական» գործիչները քարոզչական կլիշեներով պոպուլիստական մտքի մրցավազքի մեջ են մտնում գերագույն գլխավոր պոպուլիստի հետ։ … Ու պարտվում։

Ավտորիտար համակարգերի համար ազատ կապիտալը, որի տերերը որոշումներ կայացնելու հավակնություններ ունեն, մեծ մարտահրավեր ա։ Իրեն հարգող յուրաքանչյուր ավտորիտար համակարգ պետք ա վերահսկողություն սահմանի պետության ողջ խոշոր բիզնեսի նկատմամբ, որպեսզի էդ ռեսուրսներն իր դեմ չուղղվեն։ Յուրաքանչյուր երկիր ի՛ր ուրույն ձևով ա էդ հարցը լուծում, բայց ընդհանուր ա մի բան՝ ձևավորվում ա կենտրոն, որտեղ կենտրոնանում են խոշոր կապիտալի վերահսկիչ փաթեթները։

Ասենք, Հայաստանում դա «Սաշիկի 50 տոկոս»-ն էր, Ռուսաստանում՝ Պուտինի ընկերական ու ծառայողական վստահելի շրջանակները։ Թերևս, եթե Նիկոլը երկարատև ընկերություն անելու հատկություն ունենար, ինքն էլ կգնար էդ ճանապարհով։ Բայց քանի որ տենց չի, իսկ պետությունը նրա բորբոքված երևակայության մեջ ինքն ա, բյուջեն էլ՝ իր գրպանը, ուրույն ձևով «ազգայնացնում ա» բիզնեսը, գցում էնտեղ, որտեղ ինքը անսահմանափակ վերահսկողություն ունի։ Իր պաշտոնավարման սկզբում Նիկոլը տնտեսական հեղափոխություն էր ուզում, որ պետք ա թռիչքաձև աճով բնորոշվեր։ Նման տնտեսական քաղաքականության հետևանքը էլի թռիչքաձև ա, բայց դեպի տնտեսական անդունդ։

Նման սխեմաները հասկանալը բարդ ա քաղաքական փորձ ու հասունություն չունեցող էլեկտորատի համար, դրա համար քարոզչական կլիշերները գերակշռում են «քաղաքական» կոչված դեբատներում։ Քվեն ստանում են նրանք, որոնք պոպուլիզմի գործիքներն ավելի հմտորեն են կիրառում։ Բայց դրանից Հայաստանը գոնե մի նվազ քայլ չի անում դեպի զարգացում, իրական մարտահրավերները հաղթահարելու կարողություններ չի ստեղծում։ Իսկ շանս կա՞, որ տենց չլինի առաջիկայում։ Հուսադրող շատ բան չկա։ Դա երկար ու դաժան ճանապարհ ա, որի առաջին քայլը պետք ա լինի իրար լսելն ու իրար հետ խոսելը։ Դեռ որ էդ առումով էլ մեծ առաջընթաց չունենք։ Դեռ իրար լռեցնելու ռեժիմի մեջ ենք»,- գրել է Սահակյան։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան