Ներքին 3 ամիս առաջ - 16:17 08-07-2026

Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տասնյակ սպորտսմեններ` այսպես կոչված «ուժեղ տղերք» ու իբր Հայաստանի [իրականում չեղած] պատիվը բարձր պահածներ կամ պահողներ տարիներ շարունակ, ոմանք` տասնամյակներ, սնվել են Գագիկ Ծառուկյանի ձեռքից: Ոմանք` սոսկայով` ինչպես արդեն հանգուցյալ սպիտակ առյուծը:

Ու այդ «տղամարդ տղերքից» ու պարծանք աղջկերքից ոչ մեկը` ոչ ոք ծպտուն չհանեց անգամ իրենց սնողի, իրենց կյանքն ու կենցաղն ապահովողի համար: Ոչ ոք:

Միակ ձայն հանողը ու արժանապատիվ ու տղամարդկային կեցվածք բռնողը Ծառուկյանի հետ վատ հարաբերություններ ունեցող` ավելի շուտ շատ վաղուց հարաբերություններ բոլորովին չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր: Միակը: Այն էլ մեկը, որ ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից:

Գագիկ Ծառուկյանին երբեք չեմ համակրել և հիմա էլ չեմ համակրում:

Ինձ համար նա հակահերոս է, հայ հասարակության հերթական ու արդեն անցած շրջանի ցցուն համակարգային ախտանիշներից մեկը` այս հասարակության ծնունդն ու արդյունքը:

Բայց Ծառուկյանի հետ այս սցենարով կատարվողը դուրս է ոչ միայն բարոյականության, այլև իրավականության շրջանակներից:

Ու այն` ինչ այսօր կատարվում է նրա հետ` լինելու է շատ այլոց հետ ևս: Անգամ նրանց, որ այսօր ծափահարում են տեղի ունեցողին:

Բայց այստեղ հետաքրքիր է այն տղերքի ու աղջկերքի (հատուկ չեմ գրում աղջիկներ) մեռելային լռությունը, որ լիովին սպասելի էր:

Խոնարհությունից, հլույությունից, հնազանդությունից ու անսկզբունք մորթապաշտությունից, տեր փնտրելուց ու ամեն նոր ուժեղ տիրոջ տակ վայրկենապես նախկինին ուրանալով պառկելուց միայն կամայնության, տղամարդկության, սկզբունքայնության ու արժանապատվության շոուներ կարելի է ակնկալել: Շոու: Ֆասադ` ցուցադրություն: Բայց ոչ երբեք այդ հատկանիշները:

Մուսկուլը, մուսկուլով գլուխկոնծի տալը, շտանգա պոկել-օդ հանելը կամ դիմացինին գորգի վրա բարեհաջող պառկեցնելը դեռ տղամարդկության կամ կամային կանացիության նշան չէ:

Հատկապես այս հասարակությունում դա հաճախ ողորմելիության, ինքնալլկվածության ու սողունության հարատև ուղեկիցն է:

Ու սա միայն սպորտին չի վերաբերում:

Սա ամենուր է, բոլոր բնագավառներում: Ամենուր: Ամենուր ...

Առա´ջ Հայաստան:

Քո փայլուն զավակներով առա´ջ Հայաստան:

Ամենից շատ դիտված

18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել