Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:27 19-10-2023

Կարող է տարիքով մարդ է, տեսողության հետ խնդիր ունի, 1,000 դրամը 10,000-ից դժվար է տարբերում․ Փաշինյան

Պետք է նվազագույնի հասցնել կանխիկով գործարքները, որովհետև նախ դա մեր քաղաքականությունն է և նաև թափանցիկության խնդիր կա։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով Արցախից տեղահանված 75-ից բարձր տարիքային խմբին հատկացվելիք 100․000-աական դրամները կանխիկ եղանակով վճարելու հանգամանքին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է համոզվենք, որ մեր հատկացրած ամեն լուման հասել է ճիշտ հասցեատիրոջը։ Եթե մարդը ֆիզիկական և այլ սահմանափակումներ ունի, որտեղի՞ց երաշխիքը, որ այդ ամբողջ գումարը հասնում է իրեն։

Մենք բանկային քարտ պետք է թողարկենք իրենց համար, փողը փոխանցեցինք՝ պետք է համոզված լինենք, որ գումարը իր մոտ է։ Ստացվում է, որ մենք այդ մարդկանց զրկում ենք հետվճարի համակարգից օգտվելուց։

Բոլորին բանկային քարտեր հանեք, կարող է տարիքով մարդ է, տեսողության հետ խնդիր ունի 1000 դրամը 10․000-ից դժվար է տարբերում, բայց այդ մարդկանց հարցը ո՞նց ենք լուծելու։ Եթե մարդը անձամբ չի կարող գործողություն անել, մեկ է այդ գործողությունը պետք է վստահի, ինչ տարբերություն կանխիկ դրամն է վստահում, թե՞ բանկային քարտը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ