Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:33 12-08-2022

Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2019 թվականին հիմնադրված բանակի կենտրոնական մարզական ակումբում չնայած որ պետք է խաղան ֆուտբոլիստ-զինծառայողները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում այդպես չէ, եւ այժմ ակումբում հանդես են գալիս նաեւ ֆուտբոլիստներ, որոնք, օրինակ, 31 տարեկան են։
Այս խայտառակության առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց բանակի կենտրոնական մարզական ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Վերջինս նշեց. «Այժմ ունենք երկու ակումբ, որից մեկը խաղում է Պրեմիեր լիգայում, մյուսը՝ Առաջին խմբում։ Երկու ակումբների համար անհրաժեշտ է 50-ից ավելի ֆուտբոլիստ, սակայն Պաշտպանության նախարարությունն այս նախագծի համար տալիս է միայն 25 քվոտա, այսինքն՝ դրանից ավելի ծառայող ֆուտբոլիստ չունենք։ Մեր առաջին թիմում, որը խաղում է Պրեմիեր լիգայում, ներգրավում ենք նաեւ ֆուտբոլիստների, որոնք Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ են, որպեսզի իրենք էլ խաղան եւ օգնեն հավաքականին։ Նրանց ներգրավելու պատճառը միայն այն է, որ ՊՆ-ն մեզ տրամադրում է միայն 25 տեղ։ Տարիքով ավագ ֆուտբոլիստները մեր թիմում խաղում են թիմը լրացնելու եւ պատշաճ հանդես գալու համար։ Միեւնույն ժամանակ սա հենց ՊՆ-ի կողմից լավ նախաձեռնություն է երիտասարդների համար, որոնք կարող են խաղալ թիմում», – նշեց նա։
Ամեն դեպքում, ստացվում է՝ ի սկզբանե միայն ֆուտբոլիստ զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաեւ այլ ֆուտբոլիստներ թեկուզեւ ՊՆ-ի կարգավորումների պատճառով»։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը