Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:48 18-04-2024

Տարիքով մարդուն տվել են պոլին․ լարված իրավիճակ Աբովյան փողոցում

Երևանի «Երիտասարդական» կայարանի մերձակա Աբովյան փողոցը փակելու փորձ անող ԴՕԿ կուսակցության համակիր մի խումբ կանանց կարգի հրավիրելու ընթացքում ցույցի մասնակից մի տարեց տղամարդ ընկել է գետնին։
«Նայե՛ք, տարիքով մարդուն տվել են պոլին»,- վանկարկեց ցուցարարներից մեկը։

Ոստիկաններն ընկածին օգնել են վեր կենալ, նրան նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան և հեռացրել ցույցի վայրից։ Ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկաններին միացել են նաև կարմիր բերետավորները, թույլ չտալով ցուցարարներին փակել փողոցը։ Նկատենք, որ ոստիկանները ցուցարարներից մի քանի անգամ շատ են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԴՕԿ կուսակցության համակիրները փորձել են փակել Երևանի Աբովյան փողոցը, շղթա կազմելով։ Ոստիկնները 30 վայրկյան են տրամադրել ցուցարարներին, այնուհետև նրանց հրելով դուրս են բերել փողոցից։ Ցուցարարների մի մասը ցրվել է, մյուսները շարունակել են իրենց բողոքի ցույցը, փոքր խմբերով հավաքվելով մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում։

Հիշեցնենք, որ ԴՕԿ կուսակցության համակիր մի խումբ կանայք այսօր առավոտյան Երևանում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում բողոքի ցույց են սկսել, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը