Ներքին 1 ամիս առաջ - 18:58 04-08-2026

Բացահայտվել է մեքենայից կատարված գnղությունը․ 1 միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Հուլիսի 13-ի առավոտյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դավթաշենի իրենց շենքի մոտ կայանված մեքենայից գողացել են դիմացի հատվածի դետալներ։

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը ավտոկայանատեղիում հանել-տարել են մեքենայի թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցը՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին՝ հետը բերելով գողոնը։

Նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ