Գեղանկարիչ Սերգեյ Կարապետյանը 2000-ականներին հեռացավ Հայաստանից և բնակություն հաստատեց Ռուսաստանում։ Օտարության տարիներին, սակայն, շարունակեց ստեղծագործել ու զբաղվել մանկավարժությամբ։
25 տարի անց նա վերադարձել է հայրենիք՝ իր ծննդավայր Գյումրի, որտեղ մասնակցել է անհատական ցուցահանդեսի։ Ցուցահանդեսում ներկայացվել է նկարչի 12 աշխատանք։
«25 տարի Հայաստանում չեմ եղել։ Շատ բան է փոխվել, և այդ փոփոխություններն ազդում են իմ ստեղծագործությունների վրա»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անահիտ Չալիկյան