Արտաքին 3 ամիս առաջ - 20:24 30-07-2026

Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ԶՈւ Գլխավոր շտաբի ուղեկցությամբ ստուգայց է կատարել Էգեյան ծովի և Կրետեի հարակից կղզիների ռազմաբազաներում և ռազմածովային օբյեկտներում։

Թուրքիային սահմանամերձ կղզիներում և Մարիցա (Էվրոս) գետի բնագծում տեղակայվում են ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և հակադրոնային համակարգեր:

Հունական «Kathimerini» թերթի տեղեկացմամբ՝ այցի հիմնական նպատակը ռազմական ենթակառուցվածքների, վերահսկողության համակարգերի և ռազմաբազաների անվտանգության արդիականացումն է։ Դա իրականացվում է Հունաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բազմաշերտ ցանցի ներդրման ծրագրի շրջանակում, որը ստացել է «Աքիլլեսի վահան» անվանումը։

Նշված նախագիծը ներառում է նաև Թուրքիայի սահմանին մոտ գտնվող առաջնագծի կղզիներում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի համակարգերի և էլեկտրոնային պատերազմի միջոցների տեղակայում։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»