Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր Գյումրիում բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանի որոշմամբ շտաբի մեկ այլ պատասխանատու Մարտուն Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Թեև պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա, թե ինչ գործի շրջանակում կամ ի՞նչ հիմքով է բերման ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն,
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ դա ենթադրյալ կաշառք տալու-ստանալու գործի շրջանակում է։
Աշոտ Խաչատրյանը գործարար է, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով ավագանու անդամի թեկնածու։
Հիշեցնենք, որ երեկ էլ ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, մտավորական, արցախյան պատերազմների մասնակից Արա Նախշքարյանը։ Նշենք, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Անահիտ Չալիկյան