Արդեն 7 շաբաթ է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է: Այսօր էլ պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Վերջին 4 տարիների ընթացքում Արմենը ծննդյան 3 օրերը նշել է բանտում, իսկ մեկը` տնային կալանքի ռեժիմում:
Մեր երկրում ժողովրդավարության աննախադեպ անկման և բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և քաղաքական հետապնդումների հետ:
Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր:
Քեզ ու բոլոր քաղբանտարկյալներին ազատություն, իսկ մեր երկրին բռնատիրությունից ազատագրում»,- գրել է Աբրահամյանը։