Ներքին 2 տարի առաջ - 23:16 13-06-2023

Այսպիսի ստոր արարք վերջին 20 տարիների ընթացքում չէր գրանցվել․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն երկրորդ դեպքն է, որ ոստիկանության բաժնում բռնության են ենթարկվում փաստաբաններ։ Այսպիսի ստոր արարք վերջին 20 տարիների ընթացքում չէր գրանցվել։

Արդեն երկրորդ դեպքն է, որ Հանրային հեռուստաընկերությունը պատշաճ չի արձագանքում իրավապաշտպան ամենամեծ կառույցի նկատմամբ տեղի ունեցած ծանրագույն իրադարձությանը։

Առնվազն Փաստաբանների պալատի նախագահը պետք է հնարավորություն ունենար Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացնել եղելությունը և իր գնահատականները»։