Հարվածել ենք Ստավրոպոլի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին. Զելենսկի
«Շարունակում ենք ճշգրիտ պատասխանել Ռուսաստանի հարվածներին. խոցվել են միանգամից երեք նավթաբազա Ստավրոպոլի երկրամասում և վառելիքային ոլորտի մեկ օբյեկտ նույն տարածաշրջանում»։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Սև ծովի ջրատարածքում ճշգրիտ հարվածներ են արձանագրվել ռուսաստանյան ստվերային նավատորմի երեք լցանավերի նկատմամբ»,- նշել է նա։