Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:24 02-07-2026

Գյուղացու համար պարարտանյութից մինչև բերքի իրացում ամեն քայլը խնդիր է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի գյուղատնտեսության ոլորտում արդյունքները մտահոգիչ են, որովհետև մարզում արձանագրվել է անկում անասնապահության, ինչպես նաև կարտոֆիլի և բանջարեղենի արտադրության ճյուղերում:

Գյուղացիները դժգոհում են, որ տանջանքը շատ է, իսկ արդյունքը չեն էլ տեսնում։ Ասում են, որ իրենց այսպես ասած` օգուտը մնում են վարկերն ու ամիսների աշխատանքը։

Ֆերմեր, գյուղատնտես Վարդան Իկիլիկյանի գնահատմամբ` գյուղատնտեսությունը հայտնվել է աղետալի վիճակում և խնդիրը միայն Շիրակի մարզով չէ։

«Գյուղացու համար պարարտանյութից մինչև բերքի իրացում ամեն քայլը խնդիր է։ Գյուղացու գլխին կապել են էս աղետը, կարծես թե գյուղատնտեսության ճյուղը բեռ է պետության համար և ուզում են կոտրել այդ ճյուղը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյուղատնտեսը։ Իկիլիկյանի խոսքով` այս իրավիճակը, եթե այսպես շարունակվի, ապա ունենալու ենք պարենային խնդիր։

Մանրամասները` տեսանյութում:

Անահիտ Չալիկյան