Մամուլ 1 ժամ առաջ - 08:17 01-07-2026

Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք Գյումրիում գյումրեցիների հետ միասին պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ եւ հաստատենք ժողովրդավարության իշխանություն, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, ծաղկում է Արթիկը, հանրապետության մյուս քաղաքները եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանն է ծաղկում»,- քարոզարշավի ժամանակ Գյումրիում հայտարարել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունն իրավապահները որպես հերթական հրահանգ են ընկալել եւ Գյումրու իշխանությունների դեմ գործողություններ սկսել։

Հունիսի 25-26-ին էլ ՏԿԵՆ-ն է դեսանտ իջեցրել Գյումրու համայնքապետարան։ 2 օր քրքրել են` հատառհատ նայել փաստաթղթեր, ստուգել հաստիքացուցակները։

Մեր աղբյուրից տեղեկացանք, որ հատկապես խոշորացույցով նայել են ֆինանսական եւ ճարտարագիտական բաժինները, ապա իրենց հետ տարել ինչ-որ «կասկածելի» փաստաթղթեր՝ հավելյալ ստուգման համար: Երեւանից եկածները գրեթե բառ չեն փոխանակել համայնքապետարանի աշխատողների հետ, մերժել են ցանկացած հյուրասիրություն։

Հիշեցնենք, որ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2025 թ. հոկտեմբերի 21-ից կալանքի տակ է՝ շորթման ու կաշառքի մեղադրանքով։ Գործով անցնում է եւս 8 պաշտոնյա, այդ թվում՝ գլխավոր ճարտարապետը։ Չնայած տոտալ ճնշումներին, Գյումրու ընդդիմությունն ամուր դիմադրություն է ցույց տալիս, եւ ՔՊ-ին չի հաջողվում ավագանու նիստերը տապալելով ճգնաժամ առաջացնել ու արտահերթ ընտրությունների գնալ:

Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ քաղաքի կառավարումն առաջիկայում ստանձնի Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը, որը նոր անդամով է համալրվել:

Հուլիսի 3-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակված։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը