Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 39 րոպե առաջ - 10:58 29-10-2026

ՀԷՑ-ը քայքայում է մարդկանց նյարդերը. Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2026 թվականի հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Պատճառն այն էր, որ դատավորի օգնականը դատավորի զուգընկերուհին է եղել, որի մասին ԲԴԽ-ին հայտնի է դարձել օգնականի մի հրապարակումից: Սա, ըստ օրենքի, անթույլատրելի շահերի բախում է:

Նկատենք, որ Գիվի Հովհաննիսյանը եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան 2008–2022 թվականներին։ Այդ ժամանակահատվածում պաշտպանել է նաև Նիկոլ Փաշինյանի շահերը «Մարտի 1-ի» գործով։ 2022 թվականի օգոստոսի 1-ին նշանակվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, որին 4 տարի անց հեռացրին դատական համակարգից։ Արդյունքում իրեն համակարգից հեռացնելու գործով նախկին դատավորը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ»։

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին հանրապետությունով մեկ գնալով ավելի շատ են դառնում դժգոհությունները ՀԷՑ-ի աշխատանքի, կոնկրետ՝ էներգամատակարարման պարբերական ընդհատումների հետ կապված: Սա, նկատենք, ձմռան նախաշեմին: Բաժանորդները հարց են տալիս. եթե հիմա է այդպես, ապա ձմռանն ի՞նչ վիճակ է սպասվում:

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, թերթի տվյալներով, տարբեր թաղամասերում առնվազն 7-8 անգամ անջատումներ են եղել: Բայց խնդիրը միայն անջատումը չէ: Դրանք, հայտնի է, լինում են, այսպես ասած, «պլանային» և «վթարային»:

Պլանայինի դեպքում կա հստակ ժամանակահատված, սակայն քաղաքացիները դժգոհում են, որ հաճախ նախատեսված, սահմանված ժամից հետո պարբերաբար՝ մեկական ժամով մի քանի անգամ հետաձգվում է էլեկտրաէներգիայի միացումը: Արդյունքում երբեմն պլանային անջատումները նախատեսված 4-5 ժամի փոխարեն հասնում են 9-10 ժամի (առանձին դեպքերում՝ նույնիսկ մինչև 14-15 ժամի):

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։

Հիշեցնենք․ մի քանի օր առաջ նա գրառում էր արել «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած Գյումրու օրվա առթիվ։ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, եւ ահա՝ պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։

Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»,- գրել էր վարչապետի ոճով, որին հաջորդել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքը, որ մարզպետի բառապաշարը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմում գերմանացի նացիստներին, որոնք ռուսներին «Իվան» էին անվանում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ