Մամուլ 1 տարի առաջ - 08:53 09-04-2025

Մեղրիում Փաշինյանի ախրանան 4 օր է՝ դեսանտ է իջել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանն ապրիլի 12-ին լինելու է Սյունիքում՝ Մեղրիում: Իբրեւ բանախոսի, նա հրավիրել է ամուսնուն՝ Փաշինյանին, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում, շոշափում մարդկանց տրամադրությունները։ Այցից 4 օր առաջ Մեղրիում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Մեզ ասացին, որ վարչապետի անվտանգությունն արդեն դեսանտ է իջել։ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին հարցրինք՝ ինքն է՞լ է մասնակցելու կրթարշավին:

Հիշեցնենք․ Անդրեասյանը Սամվել Բաբայանի կուսակցությունով է առաջադրվել, պարզվեց՝ արդեն ՔՊ-ական է դարձել։ Ի դեպ, զրույցի սկզբում չէր խոստովանում, որ Փաշինյանն ու կինը Մեղրի են այցելելու, երբ ասացինք, որ արդեն հայտարարվել է, ասաց, որ հանդիպումը լինելու է Մեղրիի մարզամշակութային կենտրոնում․ «Ինձ չեն ասել, բայց եթե լինի, անպայման մասնակցելու եմ»: Փաստորեն, ուզում եք կրթվել ։«Այո, անպայման»: Դուք է՞լ եք նոր հայտնաբերել, որ կրթվելը նորաձեւ է։ «Ավելորդ հարցեր ես տալիս, քեզ հետաքրքիր էր՝ 2 հարց տվիր, էլ մի շարունակի»: Կրթությունը կարեւորող մարդը բա այդ տոնով կխոսի՞, կրթություն ունե՞ք։ «Շատ»: Որքա՞ն։ «Նորմալ է, ի՞նչ վատ բան կա, թող բոլորն էլ գնան կրթվեն»: Շա՞տ մարդ է ցանկություն հայտնել մասնակցելու։ «Չգիտեմ, մարդիկ գրանցվում են, մեր մոտ չեն գրանցվում, որ ես իմանամ՝ ով ա գնալու, ով` չէ»: Իսկ Դուք գրանցվե՞լ եք։ «Ի՞նչ կապ ունի էդ, իմ գնալը կապ ունի՞ մնացածի հետ… Ինձ պետք չի գրանցվել, որպես համայնքապետ՝ ես մտնելու եմ, ես իմ տունս, իմ օջախս մտնելու համար գրանցվելու պետք չունեմ»: Բայց հնարավոր է չթողնեն` Դուք ՔՊ-ից չեք։ «Ո՞վ ասավ՝ ՔՊ-ից չեմ, կակռազ՝ ՔՊ-ից եմ»: Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակո՞վ չէիք առաջադրվել։ «Հա, ի՞նչ կապ ունի, որ իրա կուսակցությունով եմ գնացել, ուրեմն ազատակա՞ն եմ, ես ՔՊ-ական եմ»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ