Մամուլ 4 տարի առաջ - 09:50 03-02-2022

Ռուսական դեսանտ են իջեցրել. ի՞նչն է մտահոգել ռուսներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներն ահազանգում են, թե Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում հակառուսական տրամադրություններով, որոնք, ըստ տարբեր հարցումների, հատկապես աճել են պատերազմից հետո։ Այդ նպատակով Ռուսաստանից փորձագետների խումբ է ժամանել Հայաստան՝ իշխանական տարբեր շրջանակների հետ առնչություն ունեցողներ, լրագրողներ։

Վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունենում հայաստանյան ռուսամետ հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկում են հայ-ռուսական հարաբերությունները բարելավելու, հակառուսական տրամադրությունները մեղմելու հարցեր։ Սակայն տեղեկություններ կան, որ այդ հանդիպումների ընթացքում հընթացս պրոպագանդվում է նոր միութենական պետության գաղափարը, եւ հայաստանյան գործիչներին հորդորում են այդ ուղղությամբ պրոպագանդա իրականացնել։

Հանդիպում է սպասվում նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ, փետրվարի 4-ին կլոր սեղան-քննարկում է նախատեսված, որի ընթացքում կարծարծվեն երկկողմ փոխհարաբերությունների սերտացման, համագործակցության հարցեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ