Մամուլ 1 տարի առաջ - 08:35 29-11-2024

Ինչու է Արևմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՎՀՀ իշխանության սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի նշանակումը եղել է իրենց «աջակցությամբ»։ Նախօրեին ՆԳ նախարարի եւ ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի հանդիպման մասին հաղորդագրության մեջ գրված է. «ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին՝ նշանակման կապակցությամբ, եւ հաջողություններ է մաղթել, ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վ․ Մարագոսն ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը եւ պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համագործակցությունը»:

Անգամ իշխանական օրենսդիրները ապշած էին այս ձեւակերպումներից՝ ի՞նչ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, եթե ԱԺ վերջին լսումների ժամանակ խոսվեց Հայաստանում հանցագործությունների, թմրամիջոցների տարածման խայտառակ չափերի մասին։ Հայաստանում ոստիկանությունը կատարելագործվել է միայն Փաշինյանի իշխանությունը պահելու եւ ընդդիմադիրներին ճնշելու գործում: Ենթադրվում է, որ հենց դրա համար էլ Արեւմուտքն աջակցում է ոստիկանությանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ