Ներքին 3 ամիս առաջ - 16:54 29-06-2026

ԿԸՀ-ն խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը․ Գոհար Մելոյան

Հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը։

Այս մասին հունիսի 29-ին Սահմանադրական դատարանի նիստում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։

Դատավոր Սեդա Սաֆարյանը բարձրացրել է այն հարցը, որ ընդդիմության կողմից նույնպես խախտումներ են արձանագրվել, որոնք արտացոլված են ԿԸՀ 258Ա որոշման մեջ։ Ըստ Սաֆարյանի՝ «Հայաստան» դաշինքի վստահված անձանցից մեկը տեսանկարահանել է ընտրողի քվեարկության ընթացքը։ Դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը խնդրել է հստակեցնել՝ նկարահանումը թիկունքի՞ց է արվել։ Սաֆարյանը պատասխանել է, որ նկարահանվել է տեղից։ Ամեն դեպքում, Խուդոյանն արձանագրել է, որ քվեարկության գաղտնիության խախտման փաստի առկայության դեպքում տվյալ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի։

Այնուհետև Սեդա Սաֆարյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ նշելով, թե այդ քաղաքական ուժի ներկայացուցիչն իբր ընտրողին հարցրել է՝ «իսկ որտե՞ղ է ընտանիքդ»։

Դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը պարզաբանել է, որ երբ իրենց են փոխանցվել վստահված անձանց վկայականները, պարզվել է, որ դրանց մեջ եղել են այլ քաղաքական ուժերի բեյջեր։ Վերջին պահին խնդիրը կարգավորվել է, սակայն կարելի է ենթադրել, որ «Ուժեղ Հայաստան»-ի բեյջերը հայտնվել են այլ ուժերի մոտ։

«Եթե դուք նման տեղեկություն ունեք, պետք է պարզել՝ արդյո՞ք դա իսկապես եղել է մեր ուժի ներկայացուցիչը»,- ընդգծել է Մելոյանը՝ իր հերթին խոստանալով բազմաթիվ տվյալներ փոխանցել այն մասին, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» («ՔՊ») կուսակցության ներկայացուցիչներն ուղղորդել ընտրողներին։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով