Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:55 04-07-2023

Դատական իշխանությունը երրորդ իշխանությունն է, որը զավթվել է․ Գոհար Մելոյան

Այսօր ունենք սահմանադրականության հետընթաց: Ժամանակին ԵԽ-ի կողմից մեր Սահմանադրությունը ճանաչվել էր լավագույններից մեկը, հատկապես՝ մարդու իրավունքներին վերաբերող գլուխը: Վերջին տարիներին տեղի ունեցավ հետընթաց։ Այս մասին այսօր «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Սահմանադրականությունը դա լավ Սահմանադրությունը չէ, լավ գրված փաստաթուղթը չէ։ Այսօր ունենք վերջին 5 տարիների ընթացքում ակնհայտ փաստերի վրա հիմնված հետընթաց Սահմանադրությունից, սահմանադրական մշակույթից։ Սահմանադրականությունը Սահմանադրության կյանքի կոչված հիմնարար դրույթներն են, այսինքն՝ թղթին գրված նորմերի իրացումը կյանքում։ Իսկ ի՞նչ ունենք այսօր, ինչպիսի՞ն է իրականությունը հատկապես վերջին 5 տարիների ընթացքում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո երկրի գործադիր իշխանության ղեկավարի կոչով շրջափակվեց օրենսդիր մարմինը։ Այսինքն՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը բացահայտորեն ոտնահարվեց և անհետևանք։ Դրան հաջորեց կրկին գործադիր իշխանության կողմից դատական իշխանության՝ դատարանների շրջափակման կոչը։ Կրկին անհետևանք՝ այդ կոչը հնչեցնող պաշտոնատար անձի համար։ Այնուհետև տեղի ունեցան ԱԺ ընտրություններ, երբ գործադիր իշխանությունը մեկ ուժից էր բաղկացած՝ առանց կոալիցիոն կառավարության, ունեցանք աննախադեպ իրավիճակ, երբ օրենսդիր մարմինը կազմված էր մեկ ուժից և միանձնյա հնարավորություն ուներ ընդունել ցանկացած իրավական ակտ, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություն։ Այնուհետև դրան հաջորդեցին Սահմանադրական դատարանի շուրջ խայտառակ հետապնդումները, որն ամփոփվեց հակասահմանադրական ու ապօրինի սահմանադրական փոփոխությամբ։ Եվ, ինչպես կանխատեսվում էր, հերթը դատական իշխանությանն է, ի դեմս այն դատավորների, որոնք չեն ենթարկվելու գործող իշխանությանը»,- ասաց Մելոյանը՝ ընդգծելով, որ այսօր խորհրդարանը՝ օրենսդիր իշխանությունը վերածվել է գործադիր իշխանության կամակատարի։

Ինչ վերաբերում է ԲԴԽ որոշումներին, Գոհար Մելոյանը նշեց՝ թիրախավորվում են գործարքի չգնացող դատավորները:

«Դատական իշխանությունը երրորդ իշխանությունն է, որը զավթվել է: Պետք է շարունակել պայքարել»,- նկատեց Գոհար Մելոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից