Ներքին 3 ամիս առաջ - 11:12 10-07-2026

Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է․ Գոհար Մելոյան

Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»: Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։

Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Շաբաթներ առաջ նրա բնակարանը խուզարկվել էր, որից հետո վերջինս որեւէ կերպ չէր խուսափել քրեական հավանական հետապնդումից։ Բացի այդ, վերջինս անչափահաս երեխայի մայր է, ինչը եւս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը ՉԿԻՐԱՌԵԼՈՒ տեսանկյունից։

Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը, հերթական հարվածը իրավական պետությանը։

Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնել էլ՝ արդարադատություն չէ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով