Այսօր վաղ առավոտից «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբայցության ղեկավար Կարենի Սիմոնյանի բնակարանն են խուզարկել, քննչական գործողությունների շրջանակում Սիմոնյանի և նրա կնոջ մեքենաները ևս խուզարկվել եմ։
Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խուզարկությունը տևել է 2,5 ժամ։ Նա նաև հայտնել է, որ իր և կնոջ բջջային հեռախոսներն են առգրավվել։
«Երևի զենք-զինամթերք են ման եկել, կրիչներ, տետրեր, փաստաթղթեր, սակայն հայտնաբերել են ընդամենը մեկ նոթատետր, որը կնոջինս է։ Իրենց ասացի, տղերք, յուրաքանչյուր գործ իր կանոններն ունի, բայց պետք չէ ոտնահարել անձնական իրավունքը, իմ հեռախոսը տարել եք, ձեզ լինի, բայց կնոջ հեռախոս վերցնելը ուրիշ բան է, դա հոծ կարմիր գիծ է, որ անցնում են։ Բոլորի հեռախոսները տարան, ես զգուշացրեցի, որ դա սրբության ոտնահարում է, որը հայ տղուն սազական բան չէ։ Տղաներն էլ չէին ուզում տանել, այդպես հասկացա, եթե իրենք էլ լինեին իմ կարգավիճակում, իրենք էլ չէին ուզի, որ իրենց հեռախոսը տանեին, բայց ինչ-որ SMS-ներով գրել, խոսել, համառ պնդեցին, որ տանեն։ Ոչ մի բան չեն հայտնաբերել, չէին էլ կարող հայտնաբերել»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` այսօրվա խուզարկությունը կապ ունի ավագանու նիստի հետ, որտեղ ինքը պիտի ելույթ ունենար։
«Ինչքան էլ փորձեն ինձ պիտակավորել, այս երկու օրվա պատկերը ցույց տվեց, որ հակառակ ռեակցիան է տալիս, երբ իշխանությունը ինձ թիրախավորում է, միանգամից մեր համախոհները շատանում են, իրենց քարկոծողները հնգապատկվում են, թող շարունակեն այս գործելաոճը, ինչքան կարող են»,- հայտարարել է Կարեն Սիմոնյանը։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան