Արտաքին 1 ժամ առաջ - 22:21 23-06-2026

Թուրքիան ու Մոնղոլիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 500 մլն դոլարի

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հանդիպել է Մոնղոլիայի փոխվարչապետ Նիամթայշիր Նոմտոյբայարի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդումը և առևտրի ծավալի ավելացմանն առնչվող հարցեր։

Չիֆթչին հայտնել է, որ մտադիր են Մոնղոլիայի հետ առևտրաշրջանառության ծավալաները հասցնել 500 մլն դոլարի։

Բացի տնտեսական հարցերից անդրադարձ է արվել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Գյուլենական շարժման» (FETÖ) դեմ տարվող պայքարին։ Նշվել է, որ Թուրքիան Մոնղոլիայից սպասումներ ունի այդ կազմակերպության հետ կապված կառույցների գործունեությունը դադարեցնելու մասով:

Ermenihaber