Արտաքին 8 ամիս առաջ - 23:35 13-02-2026

Թուրքիան և Սերբիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 5 միլիարդ դոլարի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մեկնել է Թուրքիա և հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել գլոբալ զարգացումների և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև համաձայնություն են ձեռք բերել խորացնելու հարաբերություններն առևտրի, ռազմարդյունաբերության, մշակույթի և զբոսաշրջության, կրթության, էներգետիկայի և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։

Անդրադառնալով երկկողմ առտրի ծավալներին՝ նշվել է, որ 2025-ին այն կազմել է 3.5 մլրդ դոլար և կողմերը մտադիր են առաջիկայում այն հասցնել 5 մլրդ դոլարի։

Համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է, որ թուրքական ընկերությունների կողմից Սերբիայում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում շարունակվում են։Իսկ առաջադեմ տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում նախատեսված նոր համաձայնագրերը կամրապնդեն երկկողմ հարաբերությունների իրավական շրջանակը:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել համագործակցությունը երկկողմ և տարածաշրջանային հարթակներում՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն