Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 22:24 14-05-2026

Թուրքիան և Բելգիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն մասնակցել է Թուրքիա-Բելգիա տնտեսական ֆորումին։

Նա նշել է, որ ներկայումս առևտրի ծավալը մոտենում է 10 մլրդ դոլարի և կողմերը մտադիր են այն հասցնել 15 մլրդ դոլարի։ Նա նշել է, որ բելգիական ընկերությունների ներդրումները Թուրքիայում կազմում են մոտավորապես 5 մլրդ դոլար ու մատնանշել, որ Թուրքիայում գործում է մոտ 700 բելգիական ընկերություն։

«Մենք տեսնում ենք շատ ուժեղ համագործակցության հնարավորություններ, մասնավորապես՝ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների, լոգիստիկայի, էներգետիկայի և արտադրության ոլորտներում»,- նշել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի և Եվրամիության միջև Մաքսային միության հարաբերություններին՝ նա նշել է, որ դրանք ունեն ռազմավարական արժեք ու հավելել է, որ Թուրքիան ուժեղ և հուսալի գործընկեր է ոչ միայն բելգիական ընկերությունների, այլև Եվրամիության բոլոր երկրների մատակարարման շղթաների համար։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում